ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մի՛...

Մի՛...
12.02.2024 | 11:50

Պրկված ճիրան ես
ու ժանիք ես բաց,
կողս խրված հայրենիք.
հասել ես կոկորդիս արդեն,
բա՛ց թող` ես գնամ:

Քեզնից հանել ես քեզ
և ինձ բաժանել ինձնից.
երկու դու ենք ու չունենք ես:

Հայացքդ` գազան, կերպդ` հոշոտող,
երկիր անհայրենիք.
մի՛ ստիր,
մի՛ գողացիր,
մի՛ սպանիր:

Բա՛ց թող, տանեմ ինձ՝
ինչ մնացել է իմ տաք դիակից.
քեզնով ես արել կյանքս,
թույլ տուր
ե՛ս ընտրեմ իմ մահվան ձևը:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 4420

Մեկնաբանություններ

jpg" alt="Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն" title="Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն" />
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն